Աստված զղջա՞ց, որ ստեղծել է մարդուն
03.04.2020 | 00:05
Մեջբերումն Աստվածաշնչից է: Վերաբերում է ջրհեղեղյան ժամանակներին, երբ «գեթ մեկ արդար չկար» (Նոյից բացի), ու մարդիկ կատարում էին միայն իրենց սրտի ցանկությունները` խառնակվում, այլասերվում ու կորցրել էին օրգանական կապն իրենց Ստեղծողի հետ ու իրենք էին «ստեղծում»: Աստված իր «մնացորդը» փրկելու համար լվաց աշխարհը:
Ծանո՞թ վիճակ է: Անշուշտ: Այսօր բոլորս միմյանց ու ինքներս մեզ հարցնում ենք` ինչքա՞ն կտևի այս ամենը, որքա՞ն զոհեր կլինեն, մի՞թե հնարավոր չէ այսքան զարգացած աշխարհում գտնել բալասանն ու բժշկվել:
Ո՛չ: Մի շարք պատճառներով:
Հոգևոր: Ասել ենք. աշխարհը ծանոթ հեքիաթի քաղաքի է նմանվել։ Քաղաք, ուր ամեն ինչ քարացել է և կենդանություն է ուզում: Կենդանություն չի գալու դրսից, անհնար է: Մարդը ներսից պետք է կենդանանա, իսկ թե դա որքան դժվար է, գիտեն այդ պայքարը մղողները, ծնկողները, պարտվողները, երբեմն` մի կերպ շնչակտուր ոտքի կանգնողներն ու էլի ընկնողները… որովհետև «գեթ մեկ արդար չկա», զատումը սեփական «եսից» անհնար է, եթե չես կառչում, ՃԱՆԱՉՈՒՄ, ձուլվում գլխավոր ՈՒղենիշին` Ստեղծողին: Այլ ուղի չկա:
Գլոբալ-քաղաքական: Ընդ որում, այս դեպքում ևս կարծես «հոգևորով» են առաջնորդվել, առավել ստույգ` հայելային-լյուցիֆերյան «պատկերով»:
Կորոնավիրուս (նկատենք` այն «թագ» նշանային անվամբ դրել են մարդու գլխին, իսկ մեր գլուխը Հիսուսն է) ասել է` առաջին քայլով նրանք մարդուն զատել են Հիսուսից… Պաուզա վերցնենք. հոգևոր, քրիստոնեական Զատիկն աշխարհից զատումն ու Հիսուսին միանալն է, իրենք հակառակ ուղիով են տարել գործընթացը (հեչ պատահական չհամարեք նաև, որ հենց զատկական շրջանում «գահը» դրվեց մարդկության գլխին):
ՈՒշադիր. այս վիրուսը, որը մանրակրկիտ, խորքային մշակմամբ է «դրվել» մարդկանց գլխին, կազմված է չղջիկի և օձի «մատրիցաներից»: Բացատրե՞նք, թե առանց այդ էլ հասկանալի է: Չղջիկը, որպես կենդանի, «չարի» մարմնավորումն է. նա գտնվում է զատման եզրում` լույսի ու մութի արանքում, թռչում է այդ ժամերին, և որպես նշանային համակարգ, խավարի՝ գիշերվա լուրն է «բերում»:
Օձն այն կենդանին է, որը ոչ միայն ահավոր թունավոր է, այլև, որպես նշանային համակարգ, կարողացավ համոզել մարդուն` ուտել մեղքի ծառից:
Հիմա հասկանում եք, չէ՞, ինչու Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի նման երկրները` համատեղ, չեն կարողանում ի վերջո գտնել բալասանը` վակցինան, այս չարիքի դեմ. իրենք պետք է ևս հոգևոր ուղենիշներով և ոչ միայն լաբարատոր ուսումնասիրություններով «մոտենան» այս վիրուսին:
Ընդ որում, այս ամենում սահմռկեցուցիչը միայն այն չէ, որ ըստ մեծագույն պլանի` կորոնավիրուսը պետք է տանի միլիոնավոր մարդկանց կյանքեր` «թեթևացնելու» երկրագունդը մարդուց, վերաբաժանելու Պոտսդամի համաձայնագրով երկրորդ համաշխարհայինից հետո ամրագրված տիրապետության, ազդեցության, ռեսուրսային գոտիները, աշխարհի նոր տիրակալ նշանակելու համար:
Մի ասեք` չի կարող պատահել. նկատի ունենք չիպավորման հեռանկարը: Այդ մասին շատ վաղուց է խոսվում, և ամեն բան` էլեկտրոնային անձնագիր, ստորագրություն, տվյալներ, տեղորոշում, օնլայն ուսուցում, օնլայն հարաբերություններ-կապեր, բանկային գործարքներ…. բոլորը տանում են դեպ այդտեղ` «666»-ով չիպավորելու մարդկանց, աշխարհը դարձնելու մեկ համակենտրոնացման ճամբար` մեկ կետից վերահսկմամբ:
Դաժա՞ն է: Այն խոսքը չէ: Կարո՞ղ է փոքրիկ, փխրուն մարդը դիմագրավել, դիմակայել այսքանին: Ինքը` ոչ: Իր մեջ ապրող Աստված` ԱՅՈ՛: ՆԱ ասել է` դարձեք ինձ, և ԵՍ կդառնամ դեպի ձեզ:
Ամեն գիշեր իր լուսաբացն ունի: ՈՒ ՆԱ գիտե իրեններին օգնելու ձևերը: Մնում է հանձնվել ԻՐԵՆ:
Մնում է հասկանալ, որ այս տխուր-դաժան պատմությունը մի հերոս ունի:
ՀԻՍՈՒ՛Ս: ՈՒրիշ ոչ ոք: Որն այս կիրակի` Ծաղկազարդին, կգա Տիրոջ անունով:
-Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ